Home » 5 մոդուլային մանկապարտեզ կկառուցվի Արմավիրի մարզում

5 մոդուլային մանկապարտեզ կկառուցվի Արմավիրի մարզում

Հեղինակ - admin

ՀՀ կառավարության մայիսի 20-ի  նիստում որոշվել է 51 մլն 400 հազար դրամով ավելացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեն, որով նախատեսվում է մարզային 10 համայնքներում սկսել մոդուլային  մսուր-մանկապարտեզների կառուցման աշխատանքը:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գումարը կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին` 144 տեղ հզորությամբ մոդուլային մսուր-մանկապարտեզների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և համապատասխան համայնքներում տեղակայման համար: Մանկապարտեզները կկառուցվեն մարզային հետևյալ բնակավայրերում.

Արմավիրի մարզում` 5 մսուր-մանկապարտեզ

Գետաշեն համայնք

Նորավան համայնք

Փշատավան համայնք

Լենուղի համայնք

Այգեվան համայնք

Այլ հոդվածներ