Home » Ադրբեջանի գործողությունները ուղղված են ՀԱՊԿ-ի և ռուս խաղաղապահների գործունեությանը

Ադրբեջանի գործողությունները ուղղված են ՀԱՊԿ-ի և ռուս խաղաղապահների գործունեությանը

Հեղինակ - admin

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանային իրավիճակին և Հայաստանի դիրքորոշմանը:

«Հստակ է, որ Ադրբեջանը նպատակ ունի վնասել ՀԱՊԿ-ի վարկանիշը, ընդհանրապես Ադրբեջանի գործողություններն ուղղված են ՀԱՊԿ-ի, նաև ռուս խաղաղապահ առաքելության դեմ Արցախում: Մեր դիրքորոշումն է, որ մեզ հասու ամբողջ գործիքակազմն օգտագործենք, և մեր ՀԱՊԿ գործընկերների հետ նույնպես քննարկումները շարունակվում են»,- ասաց Ռուբինյանը:

Նա նաև հավելեց․ «Մենք չենք ուզում տարածաշրջանում պայթեցնել իրավիճակը: Մենք առաջարկում ենք ճանապարհ, որը կբերի դեէսկալացիայի: Առաջարկը՝ հայելային հետքաշման հետ կապված, կապ չունի սահմանների հետ, կապ ունի զորամիավորումների տեղակայման հետ»։

Այլ հոդվածներ