Home » Անգլիայի Քոռնուոլի կոմսությունում մեկնարկում Է G7-ի գագաթնաժողովը

Անգլիայի Քոռնուոլի կոմսությունում մեկնարկում Է G7-ի գագաթնաժողովը

Հեղինակ - admin

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի եւ Ճապոնիայի ղեկավարները հունիսի 11-ին G7-ի ձեւաչափով բանակցությունների կհավաքվեն Անգլիայի հարավ-արեւմուտյան Քոռնուոլի կոմսության Քարբաս-Բեյ առողջարանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Յոթի խմբի» պետությունների ղեկավորների գագաթնաժողովը կտեւի մինչեւ հունիսի 13-ը: Որպես հյուր-երկիր հրավիրվել են Ավստրալիան, Հնդկաստանը, Հարավային Կորեան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը:

Սա լինելու Է G7-ի ղեկավարների առաջին անմիջակա հանդիպումը COVID-19-ի համավարակի սկսվելուց ի վեր: Գագաթնաժողովի արդյունքներն ամփոփելուց հետո սպասվում Է համատեղ կոմյունիկե: Բացի այդ, գագաթնաժողովը կդառնա բարձր մակարդակով առաջին խոշոր միջազգային անմիջակա հանդիպումը, որին որպես ԱՄՆ-ի նախագահ կմասնակցի Ջո Բայդենը:

Գագաթնաժողովի հրապարակված օրակարգի համաձայն, հունիսի 11-ին առաջնորդները կքննարկեն տնտեսության վերականգնումը համավարակից հետո, հունիսի 12-ին՝ աշխարհաքաղաքական մարտահրավերները, առեւտուրը եւ զարգացումը: Հունիսի 13-ին ղեկավարները, ինչպես ենթադրվում Է, կքննարկեն Ռուսաստանի եւ Չինաստանի հետ կապված հարցեր:

Հանդիպումը կազմակերպում Է բրիտանական կողմը, քանի որ նա այս տարի նախագահում Է «յոթի խմբում»: Նախորդ գագաթնաժողովը տեղի Է ունեցել 2019 թվականին Ֆրանսիայի Բիարիցում:

Ինչպես սպասվում Է, հանդիպումների մեծ մասը տեղի կունենա փակ դռների հետեւում, բայց կլինեն նաեւ մամուլի համար բաց միջոցառումներ, մասնավորապես, ղեկավարների համատեղ լուսանկարում:

Կոմսությունում անցկացվող գագաթնաժողովի պատճառով ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Փակվել են բազմաթիվ ճանապարհներ, մերձակայքում գտնվող բնակավայրերի բնակիչները երթեւեկության համար պետք Է փաստաթուղթ ներկայացնեն, որը հաստատում Է նրանց բնակության հասցեն:

Մինչդեռ բրիտանացիները մտադիր են անցկացվող գագաթնաժողովի ֆոնին կազմակերպել բողոքներ, այդ թվում՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործում համաշխարհային ղեկավարների գործողություններից դժգոհության պատճառով: Նմանօրինակ ակցիաները հազվեդեպ չԷ, որ կազմակերպում են պետությունների ղեկավարների հանդիպումների ժամանակ, սակայն այս տարի համավարակի նկատառումներով սահմանափակումների պատճառով դրանց կազմակերպումն ավելի դժվար կլինի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այլ հոդվածներ