Home » Ապրիլի 19-ը՝ Հարկ վճարողի օր. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ապրիլի 19-ը՝ Հարկ վճարողի օր. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Հեղինակ - admin

Ապրիլի 19-ը Հայաստանում կնշվի որպես հարկ վճարողի օր:

Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը:

Առաջարկվող փոփոխության համաձայն՝ բարենպաստ պայմաններ կստեղծվեն hարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարելու սկզբունքի արմատավորման եւ հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար։

«Նախագիծը կհանգեցնի հարկային եւ մաքսային մարմինների գործունեության թափանցիկության բարձրացմանը, հարկային մարմնի հանդեպ վստահության մթնոլորտի ձեւավորմանը՝ նպաստելով տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային պարտավորությունների պատշաճ կատարմանը եւ հարկային եկամուտների ապահովմանը, օրինապահ հարկ վճարողների ցանկի ընդլայնմանը»,- նախագիծը ներկայացնելիս նշել է ՊԵԿ նախագահը:

Այլ հոդվածներ