Home » Արմավիրի մարզով անցնող Լուկաշին — Հ17 ճանապարհին կատարվում են վերականգնման աշխատանքներ

Արմավիրի մարզով անցնող Լուկաշին — Հ17 ճանապարհին կատարվում են վերականգնման աշխատանքներ

Հեղինակ - admin

Արմավիրի մարզով անցնող Լուկաշին — Հ17 ճանապարհի 3.15 կմ երկարությամբ հատվածում կատարվում են վերականգնման աշխատանքներ։ Կապալառուն՝ «Արարատ ճանշին» ընկերությունը‚ կատարել է ջրահեռացման համակարգի վերականգնման, մայթերի կառուցման, ասֆալտբետոնե ծածկի տեղադրման և այլ աշխատանքներ։ Այս պահին ճանապարհին տեղադրվում են անվտանգության տարրեր՝ ազդանշանային սյուներ‚ կառուցվում են մուտքերն ու իջատեղերը՝ տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:

Ճանապարհը վերականգնվում է Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։

Այլ հոդվածներ