Home » Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ուղերձը

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ուղերձը

Հեղինակ - admin

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:Թերթելով պատմության էջերը` մեծ հպարտություն ենք ապրում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հատկապես հայ զինվորների ու սպաների, զորավարների ու հերոսների ցուցաբերած քաջության ու սխրանքի համար: Դաժան պայքարում նրանք բռունցքվել և հաղթել են` պաշտպանելով ու փրկելով նաև Հայաստանն ու հայ ժողովրդին, նոր հնարավորություն ստեղծելով մեր երկրի զարգացման և առաջընթացի համար:Ու այս հաղթական տոնը մեզ պարգևելու համար առանձնահատուկ շնորհավորում եմ բոլորիս հետ այն նշող վետերաններին, շնորհակալություն հայտնում նրանց գործած սխրանքների համար և գլուխ խոնարհում հանուն հայրենիքի պաշտպանության ընկած բոլոր հերոսների հիշատակի առջև:

Հավերժ փառք հաղթանակներ կերտած մեր պապերին, հայրերին ու եղբայրներին:

Այլ հոդվածներ