Home » Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Հեղինակ - admin

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և ողջունելով նրա այցն Արմավիրի մարզ՝ փոխմարզպետ Մեխակյանը հույս է հայտնել, որ հանդիպումը կողմերի միջև արդյունավետ համագործակցության հնարավորություն կստեղծի:

Դեսպանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել փոխմարզպետին ընդունելության համար, ներկայացրել փոխգործակցության հնարավոր շրջանակները՝ առաջարկելով մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ քննարկել Արմավիրի և Գոմելի մարզերի միջև համագործակցության հուշագրի ստորագրման հարցը:

Այնուհետև քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայցնող մի շարք հարցեր, որոնց շուրջ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ:

Այլ հոդվածներ