Home » Արմավիրի մարզում ձևավորվել է երիտասարդ դեսպանների խումբ

Արմավիրի մարզում ձևավորվել է երիտասարդ դեսպանների խումբ

Հեղինակ - admin

Ապրիլի 15-ից Արմավիրի մարզում մեկնարկել է «Արմավիրի երիտասարդ դեսպաններ․ խթանելով մասնակցային մշակույթը հանուն բարեփոխումների» հանրային արշավը, որի նպատակն է մարզում ստեղծել երիտասարդ դեսպանների խումբ, ովքեր արշավի շրջանակներում կզբաղվեն մարզի երիտասարդների խնդիրների հետազոտությամբ, վերհանմամբ և ըստ առաջնահերթության՝ տվյալ խնդիրների լուծմամբ։

Հանրային արշավի շրջանակներում արդեն իրականացվել  է Դեսպանների ընտրության և դասընթացների փուլը, որի արդյունքում Դեսպանները մասնակցեցին բանախոսությունների՝  քաղաքականության և քաղաքական գործընթացների, քաղաքացիական մասնակցության թեմաներով, ծանոթացան երիտասարդական աշխատանքին և թիմի հետ աշխատելու, առաջնորդության սկզբունքներին, ինչպես նաև ձեռք բերեցին բանակցությունների վարման վերաբերյալ գործնական և տեսական գիտելիքներ։ 

Հանրային արշավի շրջանակներում ընթանում է «Արմավիրի մարզի երիտասարդների խնդիրները և հասարակական քաղաքական ակտիվության մակարդակը» հետազոտության վերաբերյալ հարցում, որը արտացոլելու է Արմավիրի մարզի երիտասարդների կողմից բարձրաձայնված խնդիրները։ Հետազոտության արդյունքները ենթարկվելու են փորձագիտական վերլուծության։ Ըստ հրատապության վերհանված խնդիրներին տրամադրվելու են փորձագիտական խորհրդատվություններ։  Դեսպանների աշխատանքը ամփոփվելու է աշխատաժողովների միջոցով, որոնց ընթացքում լինելու է դեսպանների կրծքանշանների շնորհման արարողակարգ, հանրային արշավի արդյունքների միջանկյալ և վերջնական ամփոփում։

Արշավի ընթացքում հետազոտված և վերհանված երիտասարդական խնդիրները, դրանց լուծման մեխանիզմները Դեսպանների միջոցով ներկայացվելու են իրավասու և պատասխանատու մարմիններին ՝ նպաստելով մարզի երիտասարդների, մարզային պետական, հասարակական, մշակութային և այլ կառույցների միջև երկխոսական և համագործակցային հարթակի ձևավորմանը՝ Արմավիրի մարզի երիտասարդական կյանքի բարելավման նպատակով։

Ծրագիրը իրականացվում է Մարդը կարիքի մեջ (People in Need Armenia) բարեգործական հասարակական կազմակերպության “Civil Society Actors as Drivers of Change in South Caucasus and Moldova” ծրագրի շրջանակներում Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։

Այլ հոդվածներ