Home » Արմավիրի մարզում մի խումբ երևանցիների ու Արաքս գյուղի բնակիչների միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. հնչել են կրակոցներ. կա վիրավոր

Արմավիրի մարզում մի խումբ երևանցիների ու Արաքս գյուղի բնակիչների միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. հնչել են կրակոցներ. կա վիրավոր

Հեղինակ - admin

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 30-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 21:30-ի սահմաններում Արաքս գյուղում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ հնչել են կրակոցներ:

Պարզվել է, որ գյուղում կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է ծագել նույն գյուղի բնակիչներ, 29-ամյա Գրիգոր Բ.-ի, նրա ընկերներ, 31-ամյա Մարտիրոս Մ.-ի, 28-ամյա Մհեր Հ.-ի, 30-ամյա Պետրոս Ս.-ի, Երևանի բնակիչ, 21-ամյա Դավիթ Գ.-ի ու վերջինիս ընկերներ, Երևանի բնակիչներ, 21-ամյա Գեղամ Խ.-ի, 25-ամյա Ռոբերտ Մ.-ի, 20-ամյա Գագիկ Հ.-ի, 20-ամյա Գուրգեն Գ.-ի, 20-ամյա Վահե Խ.-ի և 25-ամյա Արտյոմ Տ.-ի միջև:

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով Գրիգոր Բ.-ն ստացել է մարմնական վնասվածք, իսկ, ըստ նախնական տեղեկությունների՝ նրա ընկերներից մեկը իր մոտ գտնվող դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել, բարեբախտաբար, դրա արդյունքում տուժածներ չկան:

Այլ հոդվածներ