Home » Արմավիրում թափառող շների թիվն ավելացել է․ Քիչ չեն նաև հարձակումները մարդկանց վրա

Արմավիրում թափառող շների թիվն ավելացել է․ Քիչ չեն նաև հարձակումները մարդկանց վրա

Հեղինակ - admin

Բնակիչներն ահազանգում են, որ քաղաքում նկատվում է թափառող շների խմբերի աճ, պատմում են շների ագրեսիվ պահվածքի և որոշ դեպքերում նաև մարդկանց վրա հարձակման դեպքերի մասին։

Թափառող (անտեր) շների առկայությունը բնակավայրերում խիստ վնասակար է ։ Վտանգում է մարդկանց հանգիստը, առողջությունը և նույնիսկ կյանքը։ Խիստ նվազեցնում է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը։ Ժողովրդի մուծած հարկերի հաշվին գոյացող պետական կամ համայնքային բյուջեից կատարվող հսկայական ծախսերի պատճառ է դառնում։

Թափառող շները բնակիչներին չեն թողնում՝

1. հանգիստ քնել, քանի որ միայնակ թե խմբովին հաչում են, կլանչում, ոռնում, կաղկանձում՝ հատկապես գիշերները,

2. հանգիստ քայլել փողոցներում ու բակերում, քանի որ մեծ մասամբ ոհմակներով են և հաճախ ագրեսիվ, իսկ բնակիչների մեծ մասը, հատկապես կանայք ու երեխաները վախ ունեն անտեր շներից,

3. հանգիստ մեքենա վարել, քանի որ հաճախ հայտնվում են փողոցների երթևեկելի մասերում և վթարային իրավիճակներ ստեղծում։

4. Թափառող շները, որ սնվում են հիմնականում աղբանոցներում, վարակների տարածման և համաճարակների առաջացման աղբյուր են։ Այդ վտանգը մեծանում է մանավանդ հիմա, երբ կա կորոնավիրուսի համաճարակի մեծ հավանականություն։

5. Թափառող շները կարող են կատաղությամբ վարակված լինել և հարձակվել հատկապես միայնակ մարդկանց (մանավանդ երեխաների) վրա, կծոտել, հոշոտել ու մահվան պատճառ դառնալ։ Այդ վտանգը ահագնանում է, հատկապես երբ շները ոհմակով են, իսկ զոհը շներից վախենում է։ Այդ դեպքում հարձակման վտանգ կա, նույնիսկ եթե ոչ մի շուն կատաղությամբ վարակված չէ։ Նման իրավիճակներում շնասեր ակտիվիստների հորդորներն ու հրահանգները գրեթե ոչ մի արժեք չունեն։

Քաղաքային իշխանությունները որոշ զարգացող երկրներում խնդրի լուծումը տեսնում են զանգվածային ոչնչացման (այսինքն՝ շներին սպանելով) միջոցով կամ նրանց ուրիշ տարածքներ տեղափոխելով։ Այս միջոցները գուցե վաղ անցյալում արդյունավետ են եղել, բայց մի շարք պառճառներով դրանք անմարդկային են, ինչպես նաև՝ անիրագործելի զարգացող երկրների համար։

Ինչպիսի՞ արդյունավետ և մարդասիրական միջոցներով կարելի է կառավարել թափառող կենդանիների խմբերը

Նախ և առաջ, թափառող կենդանիներն արագ բազմանում են և մի քանի ամսվա ընթացքում կարող են փոխարինել սպանված շներին։

Երկրորդ՝ նորածին կենդանիները պետք է անմիջապես պատվաստվեն՝ հակառակ դեպքում դյուրազգաց կլինեն կատաղության նկատմամբ և, հետևաբար, ավելի շատ հիվանդություններ կտարածեն։

Երրորդ՝ աղբը, որով սնվում են շները, սննդի առատ աղբյուր է հանդիսանում՝ շարունակելով պահպանել նրանց գոյությունը։

Թափառող կենդանիների խմբերը նվազեցնելու միակ արդյունավետ և գործնական միջոցը զանգվածային ստերջացումն ու իմունիզացիան է, որին հաջորդում է շների որդեգրման կազմակերպումը կամ նրանց իրենց նախնական տարածքներ վերադարձնելը։

Այլ հոդվածներ