Home » Արտակ Բեգլարյանի պատասխանը՝ Ալիևին

Արտակ Բեգլարյանի պատասխանը՝ Ալիևին

Հեղինակ - admin

Օգոստոսի 14-ին Իլհամ Ալիևը «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հերթական ապատեղեկատվությունն է հայտարարել, նշելով, թե իբր, իրենց հաշվարկներով, Լեռնային Ղարաբաղում բնակվում է 25 հազար քաղաքացի:

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ ասելով հետևյալը․

«Անընդհատ կրկնվող սուտը ճշմարիտ չի դառնում: Այժմ Արցախում ապրում է 120 հազար բնակիչ, ոչ թե 25 հազար: Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս, մոռացեք այդ մասին: Մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ պատասխանը Ալիևի այն խոստովանությունը, որ Ադրբեջանն է պատերազմը սանձազերծել»:

Այլ հոդվածներ