Home » Արտակարգ ու ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 35–ամյա երիտասարդի հոսանքահարված դին ընկերները ավտոմեքենայով տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն. ըստ վարկածի՝ նրանք փորձել են գողություն կատարել

Արտակարգ ու ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 35–ամյա երիտասարդի հոսանքահարված դին ընկերները ավտոմեքենայով տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն. ըստ վարկածի՝ նրանք փորձել են գողություն կատարել

Հեղինակ - admin

Երեկ՝ մարտի 27-ին,   արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում  «Արմավիր»  բժշկական կենտրոնից  ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է  տեղափոխվել երիտասարդի դի՝ հոսանքահարված վիճակում:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ  Արմավիրի մարզի բնակիչ, 37-ամյա Կարեն Պ.-ն իր վարած  ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայով  Արմավիրի մարզի բնակիչներ,  29-ամյա Մովսես Խ.-ի և 35-ամյա Մնացական Մ.-ի հետ փորձել են Արմավիր քաղաքի Ջիվանու անվան փողոցում գտնվող նախկին  «Ռելեի» գործարանի տարածքից գողություն կատարել, որտեղ էլ գողությունը ավարտին չհասնցնելով՝ Մնացական Մ.-ն հոսանքահարվել և տեղում մահացել է, որից հետո Մովսես Խ.-ն և Կարեն Պ.-ն նշված ավտոմեքենայով նրան տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

 Որոշ ժամանակ անց ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության և հետաքննության բաժանունքների ծառայողները հայտնաբերել են  Կարեն Պ.-ին և Մովսես Խ.-ին, ովքեր նշված ավտոմեքենայով բերման են ենթարկվել  ոստիկանության Արմավիրի բաժին:  Փաստի առթիվ հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ  Խոշբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Այլ հոդվածներ