Home » Ավարտվեց Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում կազմակերպված կրթական-նախաձեռնողական ճամբարի առաջին մասը

Ավարտվեց Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում կազմակերպված կրթական-նախաձեռնողական ճամբարի առաջին մասը

Հեղինակ - admin

Ավարտվեց Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում մայիսի 1-2-ին կազմակերպված կրթական-նախաձեռնողական ճամբարի առաջին մասը , որին մասնակցեցին մարզից շուրջ 35 ակտիվ երիտասարդներ (գերակատարելով նախատեսած 25 մասնակցի ցուցիչը):Հետաքրքիր բանախոսությունների միջոցով երիտասարդները ծանոթացան հետևյալ թեմաներին.

Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն

Տեղական ինքնակառավարման տեղն ու դերը

Անձը և պետությունը, անձի մասնակցությունը տեղական ինքնակառավարման մեջ:

ԶԼՄ. ուղիներ, տեղեկատվության ներկայացման ձևեր, տարբերակներ և միջոցներ:

Օրերը լի էին ոչ միայն կրթական մասով, այլ նաև ժամանցով՝ թիմային խաղեր, խմբային բանավեճեր, նեթվորքինգ, ազգային պարեր, երգ, խարույկ, վրանային հատված և այլն: Ըստ տարածաշրջանում առկա խնդիրների և բացերի՝ երիտասարդները թիմերի բաժանվեցին, վերհանած հարցերին լուծումներ առաջարկեցին մարզի և համայնքի զարգացման զանազան ծրագրերով, որոնք առաջիկայում նախատեսվում է ներկայացնել ՏԻՄ մարմիններին, որն էլ կլինի ծրագրի երկրորդ մասն ու փակումը՝ վկայագրերի հանձնումով

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է «Տեղական ժողովրդավարության դպրոց» ծրագրի շրջանակներում՝ ՄԻՏՔ ՀԿ/ MITK NGO-ի հետ համագործակցությամբ:

Այլ հոդվածներ