Home » Այսօր` մայիսի 11-ին, Սարդարապատի միջնակարգ դպոցում, բացվեց հուշապատ և խաչքար` ի նշան ընկած հերոսների

Այսօր` մայիսի 11-ին, Սարդարապատի միջնակարգ դպոցում, բացվեց հուշապատ և խաչքար` ի նշան ընկած հերոսների

Հեղինակ - admin

Այսօր` մայիսի 11-ին, Սարդարապատի միջնակարգ դպոցում, բացվեց հուշապատ և խաչքար` ի նշան ընկած հերոսների։

Պատերազմում իրենց կյանքը զոհեցին Սարդարապատի քաջորդիներ՝ Դավիթ Լյովայի Գրիգորյանը, փոխգնդապետ Սեդրակ Նորիկի Վարդանյանը, սերժանտ Դավիթ Իշխանի Մարտիրոսյանը, շարքայիններ՝ Սպարտակ Իշխանի Մարտիրոսյանը , Գարիկ Ռադիկի Ռաշոյանը, պայմանագրային զինծառայող Ավետիս Խաչիկի Ավետիտյանը, Ավագ լետանանտ Սարգիս Գուրգենի Պողիսյանը. Ալբերտ Մելիքսեթի Մելքոնյանի ճակատագիրը դեռ անհայտ է։

Միջոցառումը սկսվեց քահանայի խոսքով, ապա խաչքարի և հուշաքարի բացման արարողությամբ։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Քաջիկ Գևորգյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի մարզպետարանից շատ հյուրեր, ծնողներ և համագյուղացիներ ։

Տնօրեն Կարինե Սմբատյանը իր խոսքում նշեց՝ «Այս պատերազմում ընկած տղաների թանկ արյունը խառնվեց արցախյան նախորդ պատերազմում ընկած Սարդարապատի մեր հերոսների՝ Արարատ Վաչիկի Խանոյանի, Նորիկ Ռազմիկի Առաքելյանի, Գագիկ Սարգսի Պողոսյանի, Ղազար Նորիկի Հովհաննիսյանի արյանը. փառք ձեզ մեր հերոսներ»։ Ելույթ ունեցան դպրոցի աշակերտները և ծաղիկներ խոնարհեցին նորաբաց քաչքարի և հուշապատի առջև։

Միջոցառման ավարտին հյուրերը այցելեցին այն դասասենյակները , որոնք անվանակոչվել էին հերոս տղանների անուններով։ Հավելենք , որ հուշապատի կառուցումը իրականացվել է ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Քաջիկ Գևորգյանի օժանդակությամբ։

Այլ հոդվածներ