Home » «Այսքան ճանապարհն անցել եմ, որպեսզի երջանիկ լինեմ»․ Քիմ Քարդաշյանը խոսել է ապագա զուգընկերոջ որակների մասին

«Այսքան ճանապարհն անցել եմ, որպեսզի երջանիկ լինեմ»․ Քիմ Քարդաշյանը խոսել է ապագա զուգընկերոջ որակների մասին

Հեղինակ - admin

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Քանե Ուեսթից բաժանվելու ֆոնին շոուի վերջին եթերաշրջանի դրվագներում խոսել է իր ապագա կողակցի կարևոր հատկանիշների մասին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

40-ամյա Քիմ Քարդաշյանը նշել է, որ իր ապակա զուգընկերը պետք է սիրի իր հետ աշխատել և դիտել նույն հեռուստանախագծերը, որ ինքն է սիրում։ Մոր՝ Քրիս Ջեների հետ զրույցի ընթացքում Քիմը խոստովանել է, որ հասել է իր առջև դրած նպատակներին, սակայն դեռևս չկա այն զուգընկերը, որի հետ կարող է կիսել այդ ամենը։

«Ես ունեմ այն ամենը, ինչ հնարավոր է պատկերացնել, սակայն կարծում եմ, որ պատրաստ եմ փոքր փորձերի», — ասել է Քիմը՝ պատասխանելով մոր հարցին, թե ինչ է նա փնտրում։

Նա նշել է, որ սկզբում մտածում էր, թե ամեն ինչ լիարժեք է, սակայն 40-րդ տարեդարձից հետո վերաարժևորել է իր կյանքը։ SKIMS, KKW Frangrance և KKW Beauty ապրանքանիշերի հիմնադիր և սեփականատեր Քիմ Քարդաշյանն ասել է, որ նախկին ամուսնու՝ ռեփ կատարող Քանյե Ուեսթի հետ հարաբերություններն ամենալավը եղել են այն ժամանակ, երբ իրարից հեռու են եղել և հավելել է, որ ցանկանում է կյանքը կապել մեկի հետ, որը ցանկանում է մարզվել իր հետ։

Քիմ Քարդաշյանի մայրը զրույցի ընթացքում հուզվել է և ասել, որ ցանկանում է, որ Քիմը ուրախ և երջանիկ լինի, ինչին ի պատասխան Քիմը նշել է, որ վստահ է, թե երջանիկ է լինելու, քանի որ այսքան ճանապարհ չի անցել պարզապես անցած լինելու համար։

«Հանգստությունն իմ գերուժն է», — ասել է Քիմը՝ արձագանքելով մոր որակավորմանն առ այն, որ ինքը «շատ ուժեղ աղջիկ է»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթին իր ծննդյան տարեդարձի օրը նկատել են ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի հետ Ֆրանսիայի Պրովանս շրջանում զբոսնելիս։ Ֆրանսիայի Պրովանս շրջանում գտնվող Villa La Coste շքեղ հյուրանոցի շրջակայքում 35-ամյա մոդելին և 44-ամյա Ուեսթին զբոսանքի ժամանակ ուղեկցել են նաև նրանց ընկերները։

Հայտնի է, որ 44-ամյա երաժիշտը մինչև Քիմ Քարդաշյանի հետ հանդիպելը 2010 թվականին կարճատև հարաբերություններ է ունեցել մոդելի հետ, սակայն ավելի ուշ Շեյքը սկսել է հանդիպել պորտուգալացի հայտնի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ, իսկ Քանյե Ուեսթին նկատել են Քիմ Քարդաշյանի կողքին։

Հիշեցնենք որ, Քարդաշյանն ամուսնալուծության մասին լուրերը հաստատել էր 3 ամիս առաջ։ Ներկայում հեռուստաաստղը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:

Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն ամուսնացել էին 2013 թվականին և ունեն 4 երեխա։

Այլ հոդվածներ