Home » ԱԺ-ում տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

ԱԺ-ում տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հեղինակ - admin

Խորհրդարանում կար մի չգրված կանոն, որ ուներ ժողովրդավարությունն ընդգծելու և խորհրդարանի դերը նշանավորելու նշանակություն. անվտանգության աշխատակիցները չեն կրում համազգեստ, որպեսզի որևէ դեպքում քաղաքական ամենակարևոր մարմինը չռազմականացվի: Նույնիսկ որևէ դեպքում որևէ մեկի մոտ ռազմականացման տպավորություն չթողնի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, ԱԺ լրատվության վարչության նախկին պետ, ներկայումս «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր լրատվականներում տեսա ԱԺ միջանցքներում հսկողություն իրականացնող տասնյակ զինվորական համազգեստով ծառայողների:

Տեսարանը շատ տհաճ է…»։

Այլ հոդվածներ