Home » Բելգիայում պանդան հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա

Բելգիայում պանդան հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա

Հեղինակ - admin

Բրյուսելից 60 կմ հեռավորության վրա գտնվող Pairi Daiza կենդանաբանական այգու աշխատակիցը տուժել է պանդայի հարձակման հետեւանքով, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

Կենդանաբանական այգու վարչակազմի հաղորդմամբ՝ հսկիչը փորձառու աշխատակից է եւ գիտի անվտանգության բոլոր կանոնները, սակայն մի օր ինչ-որ բան այն չէ եղել: Թիան Բաո մեծ պանդան ինչ-որ պատճառով հայտնվել էր աշխատակիցների համար նախատեսված միջանցքում եւ, հանդիպելով հսկիչին, հարձակվել նրա վրա՝ վերջույթներին վրասվածքներ հասցնելով: Տեղի ունեցածի ականատես մյուս աշխատակիցները, ինչպես նաեւ այցելուները միջամտել են եւ փրկել կենդանաբանին, որն արդյունքում փոքր վնասվածքներ է ստացել, սակայն, այնուամենայնիվ, ուղարկվել է հիվանդանոց:

Կենդանաբանական այգում հայտարարել են, որ կհետաքննեն միջադեպն ու անվտանգության տեխնիկայի հնարավոր խախտումը: Բանն այն է, որ, կանոնների համաձայն, աշխատակիցներին արգելված է ուղիղ կոնտակտ հաստատել պանդաների հետ կենդանիների 2 տարին լրանալուց ու 70 կգ քաշ հավաքելուց հետո: Մեծ պանդաները միայնակ կենդանիներ են, որոնք չեն հանդուրժում «ներխուժում» իրենց տարածքում:

Այլ հոդվածներ