Home » Երիտասարդական կյանքի բարելավում Արմավիրի մարզում․ Տեղի ունեցավ Արմավիրի երիտասադ դեսպանների առաջին աշխատաժողովը

Երիտասարդական կյանքի բարելավում Արմավիրի մարզում․ Տեղի ունեցավ Արմավիրի երիտասադ դեսպանների առաջին աշխատաժողովը

Հեղինակ - admin

Սույն թվականի հունիսի 27-ին տեղի ունեցավ Արմավիրի երիտասարդ դեսպանների Առաջին աշխատաժողովը, որը իրականացվում է «Արմավիրի երիտասարդ դեսպաններ Խթանելով մասնակցային մշակույթը հանուն բարեփոխումների» հանրային արշավի շրջանակներում։  

Աշխատաժողովի ընթացքում ՄԻՏՔ ՀԿ-ի նախագահ Լևոն Չուկակլյանը ամփոփեց հանրային արշավի ընթացքը, Երիտասարդ դեսպաններին ծանոթացրեց հետագա անելիքներին, իսկ փոխնախագահ Ելենա Հարությունյանը ներկայացրեց հետազոտության արդյունքները։ Արմավիրի մարզի տարբեր տարածաշրջաններից հավաքագրված Երիտասարդ դեսպանների առաքելությունն է մարզում զբաղվել երիտասարդական շահերի ներկայացմամբ և պաշտպանությամբ, երիտասարդական խնդիրների բարձրաձայնամամբ, որի հիմնված կլինի երիտասարդական հիմնախնդիրները վերհանող հետազտության վրա։ 

Հետազոտության արդյունքում վերհանված առաջնահերթ լուծում պահանջող 5 հիմնախնդիրներն էին ՝ 

  1. Երիտասարդների շրջանում զբաղվածության ցածր մակարդակը,
  2. Երիտասարդների ժամանցի կազմակերպման դժվարություններըը,
  3. Երիտասարդների շարժունության ոչ բավարար մակարդակ,
  4. Ոչ ֆորմալ կրթական և կամավորական ծրագրերի պակասը,
  5. Քաղաքացիական մասնակցության մեխանիզմների և սեփական, իրավունքների մասին իրազեկվածության ցածր մակարդակը։

Աշխատաժողովի երկրորդ հատվածում Դեսպանները մշակեցին հիմնախնդիրների բարձրաձայնման հանրային  արշավներ, որոնք իրականցվելու են Արմավիրի մարզի տարբեր համայնքներում, քաղաքներում, սկսելու են երկխոսություն առկա հիմնախնդիրների կրողների և պատասխանատու կողմերի հետ՝ նպաստելով մարզում երիտասարդական կյանքի բարելավմանը, մարզային երիտասարդական քաղաքականության բարեփոխմանը։Հանրային արշավը իրականացնում է ՄԻՏՔ Կրթական-Երիտասարդական նախաձեռնություն ՀԿ-ն, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ԲՀԿ-ի «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում։

Այլ հոդվածներ