Home » Երկրին «պոտենցիալ վտանգավոր» աստղակերպ է մոտենում. ՆԱՍԱ

Երկրին «պոտենցիալ վտանգավոր» աստղակերպ է մոտենում. ՆԱՍԱ

Հեղինակ - admin

Մարտի 21-ին Երկրի խողքով կանցնի 2001 FO32 անվանումն ստացած աստղակերպը: Ինչպես հաղորդվում է ՆԱՍԱ-ի կայքում, այն մեր մոլորակից 2 մլն կմ հեռավորության վրա է գտնվում:

Նշվում է, որ Երկրի հետ բախման որևէ վտանգ չկա: Այնուամենայնիվ, նման հեռավորությունը Կապույտ մոլորակից աստղագետները մոտ են համարում, այդ իսկ պատճառով FO32 կոչվող երկնային մարմինն անվանում են «պոտենցիալ վտանգավոր աստղակերպ»:

Մասնագետների կարծիքով՝ երկնային մարմնի ենթադրյալ տրամագիծը կազմում է 440-680 մետր: Այս աստղակերպը հայտնաբերվել է 2001 թ-ին:

Աստղագետները ենթադրում են, որ մյուս անգամ այն Երկրի կողքով կանցնի 2052 թ-ին:  

Այլ հոդվածներ