Home » Եվրամիությունը և Ռուսաստանի փորձում են հաշտության եզրեր գտնել

Եվրամիությունը և Ռուսաստանի փորձում են հաշտության եզրեր գտնել

Հեղինակ - admin

Եվրամիությունը պետք Է երկխոսության ձեւաչափեր ստեղծի Ռուսաստանի հետ՝ վիճելի հարցերը լուծելու համար:

Երեկ այս մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ առաջարկելով իրականացնել ԵՎրամիություն-ռուսաստան գագաթնաժողով

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Երկար քննարկումներից հետո Եվրամիության ղեկավարներին չի հաջողվել կոնսենսուսի  գալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու հարցում: Պատճառը Բալկանյան երկրների մտավախությունն է , որ դա կարող է դիտարկվել որպես սխալ ուղերձ․

Անգելա Մերկել (Գերմանիայի կանցլեր) — Շատ մանրամասն և ոչ դյուրին քննարկում էր այն մասին, թե ինչ պայմաններ են պետք գործակցության համար: Մենք քննարկեցինք դրանք, բայց հնարավոր չեղավ համաձայնել բարձր մակարդակի հանդիպումների համար, բայց կարևոր է, որ երկխոսության ձևաչափը պահպանվեց, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Անձամբ ես ավելի լուրջ քայլ էի ուզում տեսնել, բայց առայժմ սա էլ վատ չէ:

Դրան զուգընթաց այսօր Փարիզում կայացած մամուլի ասուլիսում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո հայտարարել է, 

«Մենք կարեւոր ենք համարում Ռուսաստանի հետ երկխոսության զարգացումը սպառազինությունների նկատմամբ վերահսկոության շուրջը, այն պետք Է լինի բովանդակալից »:

Ավելի վաղ Մոսկովյան անվտանգության միջազգային 9-րդ համաժողովի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ներկայացրել էր ռուսական մոտեցումը. պատրաստ են գործակցության, բայց ոչ նախապայմաններով:

Անգելա Մերկելի առաջարկը ընդունելու փոխարենը եվրոպացի առաջնորդները հայտարարություն են տարածել, որում նշել են. «կուսումնասիրեն Ռուսաստանի հետ երկխոսության ձևաչափերն ու պայմանները»՝ չհիշատակելով բարձր մակարդակի հանդիպումների հնարավորությունը:

 Եթե Ռուսաստանի հետ Հանդիպումները տեղի ունենան դրանք կլինեն առաջինը 2014 թվականի հունվարից ի վեր:

Այլ հոդվածներ