Home » «Գիտեմ, որ դանակ կա, սակայն այսպես ավելի լավ է». G7-ի առաջնորդներին մատուցված ընթրիքից հետո թագուհին թրով կտրել է իրեն նվիրած տորթը

«Գիտեմ, որ դանակ կա, սակայն այսպես ավելի լավ է». G7-ի առաջնորդներին մատուցված ընթրիքից հետո թագուհին թրով կտրել է իրեն նվիրած տորթը

Հեղինակ - admin

Երեկ երեկոյան G7-ի («Մեծ յոթնյակ») երկրների առաջնորդների համար կազմակերպված ընթրիքից հետո Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը Քեմբրիջի դքսուհի Քեյթի և Քորնուոլի դքսուհի Կամիլայի հետ այցելել է «Մեծ ընթրիքին» նվիրված միջոցառմանը, որտեղ արարողակարգային թրով տորթ է կտրել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ թագուհին թուրը նախընտրել է դանակից՝ ստիպելով դքսուհիներին ծիծաղել։

Հայտնի է, որ «Մեծ ընթրիքը» (կազմակերպվում է 2009 թվականից ի վեր ամեն տարի՝ Eden Project-ի կողմից) թագուհու պլատինե հոբելյանի մի մասն է, որի ընթացքում նրան տորթ են նվիրել և այն կտրելու համար թուր հանձնել։ Դանակի առկայության մասին օգնականի հուշմանն ի պատասխան՝ թագուհին ասել է․ «Գիտեմ, որ դանակ կա, սակայն այսպես ավելի յուրօրինակ է»։

Այլ հոդվածներ