Home » ՀՀ Արմավիրի մարզպետարանում երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն

ՀՀ Արմավիրի մարզպետարանում երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն

Հեղինակ - admin

ՀՀ Արմավիրի մարզպետարանում երեկ տեղի է ունեցել մարզի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատմանը վերաբերող խորհրդակցություն՝ գլխավորությամբ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանը, ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ պետ Հովհաննես Մարգարյանը, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, մարզպետարանի և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների աշխատակիցներ, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է քաղաքացիական պաշտպանության շրջանակում կազմակերպվող և իրականացվող միջոցառումների նշանակությունը բնակչության և նյութական արժեքների պաշտպանության առումով՝ միաժանակ ակնկալելով ներկաների ակտիվ մասնակցությունը մարզի պաշտպանության վիճակի համալիր գնահատման գործընթացին:

Այլ հոդվածներ