Home » Հնդկաստանում ևս մեկ հիվանդության համաճարակ է սկսվում

Հնդկաստանում ևս մեկ հիվանդության համաճարակ է սկսվում

Հեղինակ - admin

Հնդկաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքին զուգահեռ տարածվում է ևս մեկ հիվանդության՝ մուկորոմիկոզի համաճարակը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Պարբերականը հայտնում է, որ հիվանդությունը, որը երբեմն անվանում են «բորբոսասնկախտ», հաճախ հանդիպում է COVID-19-ով հիվանդների կամ կորոնավիրուսից հետո ապաքինվածների շրջանում։

Մումբայից հնդիկ բժիշկ Ակշա Նաիրը պատմել է, որ մուկորոմիկոզով հիվանդացության աճը կարող է պայմանավորված լինել կորոնավիրուսի ծանր ձևերի բուժման ժամանակ ստերոիդների օգտագործմամբ: Ստերոիդները նվազեցնում են թոքերում բորբոքումը, բայց, միևնույն ժամանակ, նրանք իջեցնում են դիմադրողականությունը և բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը։ Մուկորոմիկոզով հիվանդանում են COVID-19-ից ապաքինվելուց մոտ 12-15 օր հետո:

Մուկորոմիկոզը հազվադեպ հանդիպող հիվանդություն է։ Հիվանդները, որոնք տառապում են սնկային վարակով, սովորաբար ունեն քթի փակվածություն և արյունահոսություն, ուռուցք և աչքի ցավ, կոպերի իջեցում և վերջապես, տեսողության կորուստ։

Բժիշկներն ասում են, որ իրենց հիվանդների մեծ մասը ուշանում է, երբ նրանք արդեն կորցնում են տեսողությունը, և բժիշկները ստիպված են հեռացնել աչքը վիրահատական ճանապարհով, որպեսզի վարակը չմտնի ուղեղ:

Այն մահացու վտանգավոր է շաքարախտով հիվանդների, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով և քաղցկեղով հիվանդների համար։ Մուկորոմիկոզից մահացությունը կարող է հասնել 50%-ի:

Այլ հոդվածներ