Home » Հունիսի 1-ին հանդիսավոր բացվեց Արմավիր Պարկը

Հունիսի 1-ին հանդիսավոր բացվեց Արմավիր Պարկը

Հեղինակ - admin

2021 թվականի հունիսի 1-ը Արմավիր քաղաքում նշանավորվեց քաղաքային զբոսայգում մանկական խաղահրապարակի բացմամբ, իրողություն, որին տասնամյակներ շարունակ սպասել է յուրաքանչյուր արմավիրցի:

Ծրագիրը կյանքի կոչվեց համայնք-մասնավոր համագործակցության արդյունքում՝ Շիրվանյան ընտանիքի անդամների ներդրմամբ: Բացման արարողությանը մասնակցում էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, ԱԺ պատգամավորներ, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:

Տոնական պայծառ գույների, մանկական անհոգ ժպիտների և ուրախ երգերի, ծնողների գնահատող ու գոհ հայացքների, սիրված մուլտհերոսների ու բոլորի ուրախ տրամադրության մթնոլորտում Արմավիրը տոնեց Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը:

Հիշեցնում ենք նաև, որ տոնական միջոցառումները կշարունակվեն ողջ օրվա ընթացքում: Սիրով սպասում ենք բոլորիդ 19:00-ին Մշակույթի տան հրապարակում շարունակելու հիանալի օրը:

Այլ հոդվածներ