Home » Կառավարությունը 496 մլն 565.1 հազար դրամ կհատկացնի Արևիկում մսուր-մանկապարտեզի կառուցման և 100 մլն դրամ՝ Արգինայում դպրոցի կառուցման համար.

Կառավարությունը 496 մլն 565.1 հազար դրամ կհատկացնի Արևիկում մսուր-մանկապարտեզի կառուցման և 100 մլն դրամ՝ Արգինայում դպրոցի կառուցման համար.

Հեղինակ - admin

Կառավարությունը 496 մլն 565.1 հազար դրամ կհատկացնի #Արևիկում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման և 100 մլն դրամ՝ #Արգինայում մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների շարունակականության ապահովման համար.

Արմավիրի Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստին, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է գումար հատկացնել Քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 15 դպրոցի, այդ թվում՝ Արգինա համայնքում դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների շարունակականության ապահովման, ինչպես նաև Արմավիրի մարզի Արևիկ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման նպատակով անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և շինարարական աշխատանքների մեկնարկման համար:

Այլ հոդվածներ