Home » Կյանքս կյանքիդ գնով. Նորավանը հիշում է իր հերոսներին

Կյանքս կյանքիդ գնով. Նորավանը հիշում է իր հերոսներին

Հեղինակ - admin

Այն դահլիճը, որը միշտ լցված էր Ջանիկի ձայնով և խաղով, այսօր կոչվել է իր անունով` ի նշան նրա հիշատակի։ Այսօր՝ Մայիսի 5-ին, դպրոցի բեմում երգում է դասընկերուհին, իսկ Ջանիկի տեղը դատարկ է։

Նորավանի միջնակայգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված պատերազմի ընթացքում զոհված դպորցի սաներին՝ Ջանիկ Նազարյանին, Կնյազ Ավետիսյանին, Կարեն Հայրապետյանին և համագյուղացի Արթուր Հովհաննիսյանին։ Ջանիկի դասընկերները սիրով ու կարոտով են հիշում նրան. ասում են՝ «դասարանի միավորող ուժն էր»։

Նախակրթարանը անվանվել է Կնյազ Ասետիսյանի անունով, ով զոհվեց հանուն հայրենիքի` կիսատ թողնելով իր նպատակները։ 24 տարին չբոլորած Կարենի անունով կոչվեց ՆԶՊ դասասենյակը։ Դասաընկերները Կարենին «կատակասեր ու թասիբով» տղա են հիշում։ Թանգարանը կոչվեց դպրոցի 3 սաների հոր՝ Արթուր Հովհաննիսյանի անունով։ Միջոցառմանը ներկա էին հերոս տղաների ծնողները, դասընկերները, համագյուղացիները։

Ծնողներին հանձնվեց մեդալներ «Մշակութային Հայաստան» նախաձեռնության կողմից ։ Դպրոցի տնօրենի խոսքով՝ սա ամենաչնչին բանն էր, որ կարող էին անել ։ Միջիցառմանը ընթացքը լի էր ջերմ հիշողությիւննեով, անսահման երախտագիտությամբ ու հպարտությամբ։ Միջոցառման ավարտին զոհված տղաների ծնողները դպրոցի բակում իրենց տղաների պատվին ծառեր տնկեցին։

Էլեն Առաքելյան

Այլ հոդվածներ