Home » Մարգարիտա Գասպարյանը եզրափակիչում հրաժարվեց պայքարից

Մարգարիտա Գասպարյանը եզրափակիչում հրաժարվեց պայքարից

Հեղինակ - admin

Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը չկարողացավ նվաճել Սանկտ Պետերբուրգում անցկացված թենիսի WTA շարքի մրցաշարի հաղթողի կոչումը:

Եզրափակիչում հայ մարզուհին մրցեց ռուս Դարիա Կասատկինայի հետ: Առաջին սեթում Կասատկինան հաղթեց 6:3 հաշվով, իսկ երկրորդում Գասպարյանը 1:2 հաշվի ժամանակ վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից:

WTA-ի դասակարգման աղյուսակում 126-րդ տեղը զբաղեցնող 26-ամյա Գասպարյանը եզրափակիչի ճանապարհին տարել էր 4 հաղթանակ: Այս մրցաշարում հաջող ելույթի շնորհիվ նա հաջորդ շաբաթ կվերադառնա WTA-ի լավագույն 100-յակ:

Այլ հոդվածներ