Home » ՄԱՅԻՍԻ 9-Ը ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է

ՄԱՅԻՍԻ 9-Ը ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է

Հեղինակ - admin

Արմավիրում Մայիսի 9-ը մեկնարկեց Արցախյան պատերազմում զոհված և անհայտ կորած զինվորի հուշարձանի մոտ որտեղ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, տեղական և մարզային իշխանության ներկայացուցիչները, հայկական ու ռուսական զորամասերի հրամանատարական կազմերը, ուսումնական, հասարակական կառույցների ներկայացուցիչները, Երկրապահ կամավորական միության անդամներ և մեծաթիվ արմավիրցիներ ծաղիկներ խոնարհեցին զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Օրվա առթիվ օրհնության և շնորհավորանքի խոսքով հանդես են եկել Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը և Արմավիրի սահմանապահ զորամասի հրամանատար Սերգեյ Վլասովը:

Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումն ամփոփվել է քաղաքային զբոսայգում կազմակերպված վրանային ճաշով: Օրն ամփոփվեց Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով…

Իր շնորհավորանքի խոսքը հղելով տոնական օրվա առթիվ` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնավորապես նշել է, որ համաշխարհային պատմության էջերում այս օրը նշված է ոսկե տառերով, որն իր ուրույն նշանակությունն ունի նաև հայ ժողովրդի համար: Նրա խոսքով՝ մեր պապերը հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու պայքարել ու հաղթել են աշխարհի չարիքի՝ ֆաշիստական համակարգի դեմ՝ ծնկի բերելով թշնամուն։ «Նրանք մեզ ժառանգել են հաղթանակ, պատիվ, որը մենք պիտի կրենք մեծագույն պատասխանատվությամբ: Ցավոք, այդ ֆաշիստական գաղափարախոսությունն այսօր էլ շարունակում է տիրել մեր թշնամիների մոտ, որը մեզ պարտադրում է միշտ զգոն լինել»:,- իր խոսքում ընդգծել է մարզպետը:

Այլ հոդվածներ