Home » Քաղաքային զբոսայգում տեղի ունեցավ Արմավիրում քանդակագործության օրերի ամփոփման և քանդակների ցուցադրության հանդիսավոր արարողությունը

Քաղաքային զբոսայգում տեղի ունեցավ Արմավիրում քանդակագործության օրերի ամփոփման և քանդակների ցուցադրության հանդիսավոր արարողությունը

Հեղինակ - admin

Մայիսի 28-ին Քաղաքային զբոսայգում տեղի ունեցավ Արմավիրում քանդակագործության օրերի ամփոփման և քանդակների ցուցադրության հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, քանդակագործ-վարպետ Ռուբեն Նալբանդյանը, համայնքի ավագանու անդամներ, համայնքապետարանի աշխատակիցներ, արվեստի ոլորտի և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ։

Քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն հայտնելով Ռուբեն Նալբանդյանին ու իր սաներին՝ շնորհակալագրեր ու պարգևներ հանձնեց այս մեծարժեք նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։

Քաղաքապետն իր խոսքում շնորհավորեց Հանրապետության օրվա առթիվ՝ ընդգծելով մշակութային նախաձեռնությունների կարևորությունն ու անհրաժեշտությունը պետականաշինության գործում։

Ծրագրի շրջանակում ստեղծված ավարտուն քանդակները առաջիկայում կտեղադրվեն քաղաքի տարբեր հատվածներում։

Այլ հոդվածներ