Home » Սոթքի ոսկու հանքավայրի 200 աշխատակիցներին տարհանում են. կրակոցներ են հնչում

Սոթքի ոսկու հանքավայրի 200 աշխատակիցներին տարհանում են. կրակոցներ են հնչում

Հեղինակ - admin

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներն այս պահին տարհանվում են՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։https:

«Հանքի տարածքում այս պահին կրակոցներ են հնչում, ինչով պայմանավորված էլ որոշում կայացրինք դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին»,–ասաց Գրիգորյանը` հավելելով, որ շուրջ 200 աշխատակից է տարհանվում։

Նա նշեց նաև, որ հանքը կվերսկսի իր աշխատանքն իրավիճակի կայունացումից հետո։

Այլ հոդվածներ