Home » Թուրքիան՝ անտառային հրդեհների ճիրաններում

Թուրքիան՝ անտառային հրդեհների ճիրաններում

Հեղինակ - admin

Թուրքիայում անտառային հրդեհներն անկառավարելի են դառնում: Հազարավոր հրշեջներ միացել են հրդեհաշիջման աշխատանքներին:

Թուրքիայի՝ Միջերկական ու Էգեյան ծովերի ափերին գտնվող 17 շրջաններում արձանագրվել է կրակի մոտ 70 օջախ:

Աղետի հետևանքով մահացել է չորս մարդ, սակայն մտավախություն կա, որ զոհերի թիվը կավելանա: Կան բազմաթիվ վիրավորներ:

Աղետի գոտում իրականացվում է բնակիչների ու զբոսաշրջիկների տարհանում: Անտառային հրդեհների պատճառն ուժեղ քամիներն և օդի բարձր ջերմաստիճանն են:

Այլ հոդվածներ